Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հավանության է արժանացել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագիրը

Economics

ՀՀ կառավարությունը մարտի 9-ին հերթական նիստն է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: 

Կառավարությունը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022թթ. կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները: Հաշվարկվել են Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի օգտագործելի ջրային ռեսուրսները, ռազմավարական և ազգային ջրային պաշարը: 2016-2022թթ. ժամանակահատվածի համար կատարվել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրառաջարկի և ջրապահանջարկի վերլուծություն` տնտեսության զարգացման ելակետային սցենարով: Կատարված վերլուծությունները կնպաստեն նաև Արարատյան դաշտի ջրային ռեսուրսնե րի առավել արդյունավետ կառավարմանը: Այսպիսով՝ կհստակեցվեն Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի  ջրօգտագործողների ներառյալ՝ համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրն հավանություն է տվել նաև Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022թթ. միջոցառումների ծրագրին, որի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Այն հնարավորություն կտա  նաև բացահայտել ջրավազանում արտակարգ իրավիճակների  հնարավոր ռիսկերը, դրանց կանխարգելման և նվազեցման միջոցառումները:

Հիմնադրամը կնպաստի  գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից զարգացմանը

Գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ կդադարեցվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեությունը և կստեղծվի  Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամ: Որոշման նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել հանրապետությունում գյուղատնտեսության կայուն, մրցունակ և ժամանակակից  զարգացմանը:

Կառավարությունը հավանություն է տվել պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտներին և ժամանակացույցին: ՀՀ կառավարության ծրագրով սահմանվել է  2017թ.-ից սկսած մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցում՝ մինչև 2021թ. ամբողջովին սպանդանոցային մորթի անցնելու նպատակով: Ըստ կարևորության սահմանվել են կիրառման հետևյալ ոլորտները՝ պետական գնումներով  սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում (2017թ. մայիսի 1-ից), մսամթերքի արտադրություն` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում ( 2017թ. նոյեմբերի 1-ից),  տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում           (2017թ. նոյեմբերի 1-ից), Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում` տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում (2018թ. ապրիլի 1-ից) և այլն: Կարեն Կարապետյանը հորդորել է առավելագույնս հետևողական լինել այդ գործընթացի իրականացման հարցում, որպեսզի  բիզնեսի համար խոչընդոտներ չստեղծվեն:

2017թ. գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում հանրապետության հողօգտագործողներին աջակցելու՝  մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝  2017թ. գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ է 34882 տոննա ազոտական, 983.5 տոննա ֆոսֆորական և 903.05 տոննա կալիումական պարարտանյութեր: Նշենք, որ եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել է 4 մլրդ ՀՀ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը կուղղվի ընդամենը 900 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում տնտեսվել է մոտ 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ:

Գործադիրը համապատասխան որոշմամբ հաստատել է ՀՀ-ում 2017թ. գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի  և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը:  Անհրաժեշտ սերմացուները ծրագրի դրույթներին համապատասխան սուբսիդավորված գներով կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կապահովվի շուրջ 10 հազար հա գարնանացան և գումարը կհատկացվի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշիվներից: 

Վարչապետը նշել է, որ մարզային այցերի ժամանակ հարց է բարձրացվում այդ սերմերի անարդյունավետության վերաբերյալ, ինչի  պատճառով գյուղացիները սուբսիդիաների վերադարձման խնդիր են ունենում: Գործադիրի ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք կնքվելիք պայմանագրերում ամրագրվել է  կողմերի պատասխանատվությունը: Նախարարը պատասխանել է. «Այո, մենք ամրագրել ենք: Սերմերը ստուգվելու են համապատասխան լաբորատորիաներում, արդյունքները  հրապարակվելու են»:  Կարեն Կարապետյանը հանձնարարել է այդ հարցը պահել ուշադրության կենտրո նում՝ տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար: 

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ  օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: Օրինագիծն ընդունվելու դեպքում ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով: Ինչպես նաև կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կսահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

Կառավարություն հավանություն է տվել  «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերին: Մասնավորապես, «ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում  բնականոն աշխատանքը կազմակերպելու և դեպարտամենտում ծառայողների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Օրենքի նախագծով առաջարկվում է, որպեսզի դեպարտամենտի կանոնադրությունը հաստատվի կոմիտեի նախագահի կողմից:

Այլ որոշումներ

Ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ բնակչության անհատականացման գործընթացը պատշաճ ձևով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընտրական գործընթացում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի  ՀՀ ոստիկանությանը: 

Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Նոր կյանքի գյուղական համայնքի ղեկավարի աշխատակազմին վարձակալությամբ տարածք կտրամադրվի՝ մանկապարտեզի գործունեություն կազմակերպելու նպատակով:

Գործադիրը որոշել է Երևանի  Նոր-Նորքի Դ.Մալյան փողոցի թիվ 37 հասցեում գտնվող լաբորատորիայի տարածքը հետ վերցնել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից և անժամկետ,  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնին:

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank