Yerevan, 08.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Կարեն Կարապետյանը հանձնարարել է կարգավորել փոքր ՀԷԿ-երի ոլորտը

Economics

ՀՀ կառավարությունը մարտի 9-ին հերթական նիստն է գումարել, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ վարչապետը նշել է. «Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը,  քայլեր է կատարում խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ և այլն:

Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա մի ջավայրի այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»:

 Առկա խնդիրները համակարգային լուծելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ: Հանձնարարվել է նաև վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 927-Ն որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները:            

Համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարութունների հետ ՀՀ բնապահպանության նախարարությունը կհստակեցնի գետերի ցանկը՝ որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական,  և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը:

Համագործակցելով ՀՀ գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ նախարարությունը պետք է մշակ ի ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ կուսումնասիրվեն  ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման  և նպատակային օգտագործման հնարավորությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ եկամուտների պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար:

Նախարարությունը պետք է ուսումնասիրի ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վերհանի առկա  խնդիրները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել գործող  և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով (հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավմամբ) ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները: 

Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ. Կարեն Կարապետյան 

Անդրադառնալով համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը, համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ, ցածր է համայնք- մասնավոր հատված համագործակցությունը:

Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունները և դրանք պետք է առաջարկեն էապես նոր մոտեցումներ»:

Այդ նպատակով կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին 2-ամսյա ժամկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ քննարկումներ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագիտական խմբերի հետ,  և անհրաժեշտության դեպքում լր ամշակել համապատասխան նյութերը և տրամադրել համայնքներին: Միաժամանակ նախարարության և մարզպետարանների միջոցով խստորեն վերահսկելով դրանց գործնականում իրացումը։ 

Քայլեր կձեռնարկվեն ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու համար 

Վարչապետի հաջորդ հանձնարականը ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու վերաբերյալ էր: 

«Ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում կառուցապատողները և առհասարակ գործարարները հաճախակի բարձրաձայնում են գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին»,- ասել է գործադիրի ղեկավարը։ ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին 5-օրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ, «ՀԷՑ» և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ ռեգուլյար համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողների (ներդրողների) կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին:

ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին վարչապետը հանձնարարել է 5-օրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճեները համապատասխան գրությ ամբ ներկայացնել վերոնշյալ ընկերություններին: Հանձնարարվել է նաև ընկերությունների և ներդրողների կողմից բարձրացված հարցերի քննարկմանը ներգրավել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին։ 

Ջրավազանային կառավարման պլաններն արմատապես կվերանայվեն 

Անդրադառնալով ասօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկված Ախուրյանի ջրավազանային կառավարման պլանին վերաբերող հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Կարծում ենք, որ արդեն ընդունված ջրավազանային կառավարման պլանները պետք է արմատապես վերանայել և քայլեր ձեռնարկել ջրավազանային կառավարման պլանների մշակման հետագա գործունեության վերաբերյալ»: 

Վարչապետը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլերը մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում գործողությունների համադրումը Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների հետ համատեղ: Հանձնարարվել է նաև մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վերանայել մինչ այժմ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի N 4 արձանագրային որոշման համապատասխան մշակված և մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին: 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia