Հունաստանը սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ՄԽ համանախագահների ջանքերին
ՔաղաքականՀունաստանը սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցություններին ու համանախագահների ջանքերին: Մարտի 10-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո այս մասին ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը:
«Մենք սատարում ենք ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Առաջնային պետք է լինի մարդկանց անվտանգությունը»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ասաց Կոցիասը:
Նա հավելեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել նաև Կիպրոսի հիմնախնդրին: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ ընդգծեց, որ իրենք միակարծիք են այն հարցում, որ Կիպրոսի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները ռազմական լուծում չունեն և պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերով: