Կարեն Կարապետյանն անդրադարձել է մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի հնարավոր նշանակման հարցին
ՔաղաքականՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանն քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է Սուրիկ Խաչատրյանին՝ կրկին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հնարավորությանը: «Այսօրվա թիմն աշխատելու է այնքան ժամանակ, որքանով էֆեկտիվ է: Այս պահին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից գոհ ենք և որևէ խնդիր չենք տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:
Սյունիքի մարզպետի պաշտոնից Սուրիկ Խաչատրյանն ազատվել է 2016 թվականի հոկտեմբերի հինգին: