ՀՀԿ-ն հարգում է քարոզարշավի բոլոր դերակատարներին. Շարմազանով
ՔաղաքականՀայաստանի Հանրապետական կուսակցությունը հարգանքով է վերաբերվում քաղաքական քարոզարշավի բոլոր դերակատարներին: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք որևէ քաղաքական դերակատարի հատուկ չենք թիրախավորելու: Մենք գնում ենք մեր նախընտրական ծրագրով, մեր մրցունակ թիմով ու մեր իրատ եսական խոստումներով»,-ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով ընտրություններին ընդառաջ իրականացվող սոցհարցումների արդյունքներին՝ Շարմազանովն ընդգծեց, որ սոցհարցումները ցույց են տալիս, որ համախմբված ու լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն մեկնարկային լավ պայմաններ ունի ընտրություններում հաջողություն արձանագրելու համար: «Մեր վարչապետի քաղաքական վարկանիշը բավականին բարձր է: Մեր նախընտրական ցուցակում ընդգրկված անձանց վարկանիշը ևս բարձր է, իսկ մնացածը կորոշի հանրությունը իր քվեարկությամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: