Վիգեն Սարգսյան․ 102-րդ բազան լուրջ պատասխան է Հարավային Կովկասի գործընթացներին Թուրքիայի ներգրավման հնարավորությանը
ՔաղաքականNews.am-ը գրում է.
Եթե Ռուսաստանին հաջողվի ձեռք բերել հասկանալի, կախատեսելի Թուրքիա, դա Հայաստանի շահերից կլինի։ Այս մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունենալով Երեւանում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի «Փոփոխությունների ժամանակաշրջան․ աշխարհը գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» արտագնա նստաշրջանի ժամանակ
Պաշտպանության նախարարը նշեց, որ հայերի պատմական հիշողության մեջ գոյություն ունի խորը վիրավորանք անցած դարասկզբի այն պայմանավորվածություններից, որոնց համաձայն Հայաստանի պատմական հողերը հանձնվել են Թուրքիային։
«Բայց ես վստահ եմ, որ պատմությունը «եթե» -ներ չունի,- նկատել է նախարարը ՝ հավելելով, որ պետք է առաջնորդվել իրողություններով։ Նրա խոսքով, ուժերի համատեղ խմբավորման ստեղծման մասին ստորագրված համաձայնագիրը ( Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ-խմբ) ու 102-րդ ռուսական բազայի առկայությունը լուրջ պատասխան է Հարավային Կովկասի տարածքում գործընթացներին Թուրքիայի ներգրավման հնարավորությանը։