Վիգեն Սարգսյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը ԵՄ-ի հետ երկխոսությանը խանգարող հանգամանք չի համարում
PoliticsՀայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարում Եվրոպական Միության հետ ակտիվ երկխոսությանը: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Հայաստանը միանգամայն հստակ գնահատելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տնտեսական, ֆինանսական ասպեկտները, ընդունել է բավական գիտակցված որոշում, որ այդ կառույցին անդամակցությունը տնտեսական առումով առավել նպատակահարմար էր, քան Եվրոպական Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը», - Արմենպրեսի հաղորդմամբ՝ հայտարարեց նախարարը:
Նրա խոսքով, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում ԵՄ-ի հետ խորը համագործակցությանն ու հարաբերություններին և քաղաքական, և տնտեսական ուղղություններով: