Հայաստանը ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի Վրաստանի հետ. Վիգեն Սարգսյան
ՔաղաքականՀայաստանը և Վրաստանը պետք է հարաբերությունները կառուցեն՝ հիմնվելով հին ու եղբայրական կապերի վրա: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդային և հեռանկարներին:
«Վրաստանի հետ Հայաստանը ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունի: Մենք Վրաստանի հետ հարաբերությունները պետք է կառուցենք՝ նկատի ունենալով երկու ազգերի հին ու եղբայրական կապերը»,- նշեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ Հայաստանը և Վրաստանը սերտ աշխատում են՝ հույս հայտնելով, որ հայ-վրացական հարաբերություններում դրական շարժընթաց կլինի: