Հպարտությանս սահման չկա. Սիրուշոն հոր՝ Հրաչյա Հարությունյանի մասին
BlogՍիրուշոն այն արտիստներից է, որը որքան էլ փակ է պահում իր անձնական կյանքը, միշտ սիրով է երկրպագուներին ներկայացնում իր լուսանկարները ծնողների՝ Սյուզան Մարգարյանի եւ Հրաչյա Հարությունյանի հետ:
Երգչուհին բազմիցս նշել է, որ ծնողներն իր համար միշտ եղել են ոգեշնչման աղբյուր եւ օրինակ:
Երեկ Սիրուշոն ներկա էր հոր՝ Հրաչյա Հարությունյանի «Սերը տարիք չի հարցնում» ներկայացման պրեմիերային: Երգչուհին ինչպես միշտ պահը բաց չի թողել եւ լուսանկարվել է սիրելի հայրիկի հետ.
«Հպարտությանս սահման չկա»,-լուսանկարը մակագրել է երգչուհին: