Սեյրան Օհանյան. 3 տարում կօգնենք բնակարանի համար հերթագրված մոտ 2 հազար զինվորականների
ՔաղաքականՄենք 3 տարում կօգնենք լուծել հերթագրված 2 հազար զինվորականների եւ նրանց ընտանիքների բնակարանային հարցերը: Արմավիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը:
Հարցը 18 մլրդ դրամ է պահանջում, բայց 3 տարում այն կլուծվի, հայտարարեց Օհանյանը:
Հայաստանի Զինված ուժերում քննչական մարմիններ չպետք է լինեն: Իրավապահ համակարգը պետք է անկախ լինի ե՛ւ զինվորականներից, ե՛ւ այլ կառույցներից, հայտարարեց նա: «Մենք խնդիրներից չենք վախենում ե՛ւ պաշտպանության, ե՛ւ մյուս ճյուղերում: Մենք պատրաստվում ենք դրանք լուծել: Մենք թանկ ենք գնահատում ժողովրդի վստահությունը եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք վստահության հանրաքվե անցկացնել: Եթե ժողովուրդը գտնի, որ մյուս ուժերը կարող են երկիրն ավելի լավ կառավարել՝ թող այդպես լինի»,- հայտարարեց Օհանյանը: