Ամեն ինչ անում ենք, որ քաղաքացին չինովնիկի հետ մինիմալ շփվի. Կարեն Կարապետյանը՝ ջերմուկցիներին
ՔաղաքականՀայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի կոնկրետ քայլեր են ձեռնարկվում: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ջերմուկցիների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն իրականացնող վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մեր աշխատանքն ուղղված է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելուն, բավականին քայլեր են ձեռնարկվում օրենքներ մշակելու, լիցենզիաները նվազեցնելու ուղղությամբ»,- ասել է նա:
Վարչապետը նշել է նաեւ, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ նվազեցնի քաղաքացի- չինովնիկ շփումը. «Մենք ամեն ինչ անում ենք, որ քաղաքացին չինովնիկի հետ մինիմալ շփվի, այն երեւույթը, երբ ղեկավարը փորձում է այնպես անել, որ իրեն լավ աչքով նայեն, մինիմալի պետք է հասցվի»:
Հիշեցնենք, որ Հանրապետական կուսակցության քարոզարշավն իրականացնում է Կարեն Կարապետյանը, թեեւ ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Ի դեպ, վարչապետը նույնիսկ նախընտրական շտաբի ղեկավարը չէ: