Վայոց ձորում 109 մլն դոլարի ներդրում է նախատեսվում. Կարեն Կարապետյան (ֆոտո)
ՔաղաքականՀանրապետական կուսակցությունը նախատեսում է 109 միլիոն դոլարի ներդրում Վայոց ձորի մարզում: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ Եղեգնաձորում ընտրողների հետ հանդիպմանն ասել է կուսակցության քարոզարշավն իրականացնող, վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Այս պահին Հանրապետական կուսակցությունը քննարկում է Հայաստանի տարածքում 3.2 մլրդ դոլարի ներդրումները: Սրանից 830-840 միլիոն ներդրումները կլինեն 2017 թվականին, միայն Վայոց ձորում՝ 109 մլն դոլարի ներդրում, ինչը նշանակում է՝ 2450 աշխատատեղ»,- ասել է վարչապետը:
Կարեն Կարապետյանը չի բացառում, որ կլինեն մասնավոր ներդրողներ: Վայոց ձորում, վարչապետի խոսքով, կա 4 ճյուղ, որի վրա ուշադրություն են դարձնելու. գյուղատնտեսություն՝ կաթի եւ պանրի արտադրություն, խաղողագործությունն ու գինեգործությունը, հանքային ջրի բիզնեսն ու զբոսաշրջությունը: Վարչապետի հավաստմամբ, յուրաքանչյուր ոլորտի համար հատուկ ծրագրեր են մշակում:
Նշենք, որ Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավն իրականացնում է հենց Կարեն Կարապետյանը, որը, սակայն, կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չէ: Վարչապետի հետ ընտրողների հետ հանդիպում են նաեւ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը, ցուցակում ընդգրկված Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Ամիրյանը: