Երբևէ թույլ չենք տա, որպեսզի Արցախի հարցում մեր արժանապատվությունը ոտնահարվի. Կարեն Կարապետյան
ՔաղաքականՀայաստանի իշխանությունները և Հանրապետական կուսակցությունը երբևէ թույլ չեն տա, որպեսզի Արցախի հարցում մեր ժողովրդի արժանապատվությունը ոտնահարվի: Այդ մասին Վայքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
«Կարծում եմ, որ ՀՀ յուրաքանչուրքաղաքացի Արցախի հարցում վստահ է՝մենք երբևէ թույլ չենք տա, որպեսզի մերարժանապատվությունը ոտնահարվի: Մերողջ ազգի ապագան այսօր որոշվում էԱրցախի սահմանային գծում ու մենքԱրցախի հարցում շատ վճռական ենք ևհետևողական »,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:
Իր հերթին, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորողՎիգեն Սարգսյանն ընդգծեց, որ քվեարկելով ՀՀԿ-ին` ժողովուրդը քվեարկում է անվտանգությանը: «Ես պետք է ձեզ ընդամենը խնդրեմ, որ ապրիլի 2-ին գալով ընտրատեղամաս՝ հիշեք, որ բացի այն բոլոր հաճելի ու խոստումնալից գաղափարներից, որ դուք կլսեք այս քարոզարշավի ընթացքում, առաջին հերթին քվե եք տալիս մեր երկրի անվտանգության և պաշտպանության համակարգի համար պատասխանատու ուժին», - ասաց Սարգսյանը: