Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 13-ին ստորագրել է հրամանագիր Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»: