Yerevan, 05.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում. Նախագահ Սարգսյանի հոդվածը «Իզվեստիա»-ում

Politics

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոդված է հրապարակել «Իզվեստիա»-ում: 

Ներկայացնում ենք հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը:

Հայաստանը Երրորդ հանրապետության 25-ամյա հոբելյանական տարում հասել է յուրօրինակ հանգրվանի` պետականաշինության հստակ, արժեքավոր փորձով, իր ձեռքբերումներով և սխալներով, բայց դեպի ապագա նայող վստահ հայացքով: Այդ ճանապարհը չի եղել դյուրին: Չնայած 1988 թվականի երկրաշարժի հետևանքների հաղթահարման դժվարություններին, մեզ պարտադրված պատերազմին, դեպի Հայաստան փախստականների հոսքին, շրջափակմանը, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի խզմանը, էներգետիկ ճգնաժամին և այլ խնդիրներին, Հայաստանը ձեռնարկել է հստակ քայլեր իր անկախ պետականության վերականգնման ուղղությամբ: Ահա հենց այդ ձգտումը միավորել է և միավորում է ամբողջ աշխարհում գրեթե 10 մլն մեր հայրենակիցներին` Հայաստանն անվտանգ, ժողովրդավարական, ծաղկող երկիր տեսնելու ցանկությամբ:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների պայմաններում մենք մեր համակ ուշադրությունն են սևեռել երկրի պաշտպանական կարողությունների վրա: Զարմանալի չէ, որ առաջին կայացած ինստիտուտներից մեկը մեր բանակն է, որն արդեն երկար ժամանակ տարածաշրջանում համարվում է ամենաուժեղն ու մարտունակը:  Եվ այսօր,  ձևավորումից 25 տարի անց, Հայաստանի Զինված ուժերը շարունակում են կատարելագործվել, ամրապնդելով օպերատիվ հնարավորությունները, հագեցված լինել ժամանակակից սպառազինությամբ, համալիր կերպով զարգացնել արդյունավետ կառավարման համակարգը` քաղաքացիական ժողովրդավարական վերահսկման և միջազգային ռազմաքաղաքական համագործակցությամբ:

Հայաստանը հետևողականորեն բարձրացնում է և ամրապնդում իր պաշտպանական ունակությունները, այդ թվում, իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում:  Մեր կողմից ստեղծվել է Միացյալ զորամիավորում (Объединенная группировка войск), ձևավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ: Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան:

Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակում նշանակալի իրադարձություն եղավ 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այցելությունը Գյումրում տեղակայված 102-րդ ռազմաբազա, որտեղ դիտարկվել է ռազմաբազայի ռազմատեխնիկական արդիականացմանը և ծառայության արդյունավետության բարձրացմանը վերաբերող խնդիրներ: Դրանց լուծման համար նպատակահարմար է, որ հայկական և ռուսական կողմերի միջև ծավալվեն շահագրգիռ քննարկումներ՝ Գյումրիում ռազմաարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման նախագծի շուրջ:

Դրա հետ մեկտեղ, բազմապրոֆիլ համալիրի ծավալը պետք է դիտարկել այսպես, որ այն 102-րդ ռազմաբազայի արդիականացման խնդիրների լուծմանը զուգահեռ, կարող է դառնալ Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից պետությունների ռազմատեխնիկական համագործակցության հաստատման հարթակ՝ սպառազինությունների՝ ՌԴ-ի համար ավանդական շուկաներ ելքի հնարավորությամբ: Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը կլինի գործոն՝ քաղաքում սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման համար:

Այս ամենն ուղղված է բացառապես անվտանգության ապահովման երաշխավորմանը և երկրի հստակ ժողովրդավարական զարգացմանը` ելնելով խաղաղության և կայունության ապահովումից մեր պայթյունավտանգ տարածաշրջանում, որտեղ առկա են չլուծված զինված կոնֆլիկտներ:

Լինելով ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, շարունակում է հետևողական և կառուցողական ջանքերը խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու համար:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան 2016 թվականի ապրիլին հասցրեց նշանակալի վնաս կոնֆլիկտի բանակցային գործընթացին և այն ջանքերին, որոնք ուղղված էին կողմերի միջև վստահության վերականգնմանը:

2017 թվականի փետրվարի 24-25-ը շփման գծի երկայնքով իրավիճակի սրումը, հերթական անգամ ցույց է տվել, որ հրադադարի ռեժիմը խախտողին բացահայտելու հարցը շարունակում է խնդրահարույց մնալ, և ընդգծել է հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրման մասին 2016 թվականին Վիենայում և Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնության արդիականությունը և դրա հրատապ իրագործումը` ուղղված կրակի դադարեցմանը: Ի տարբերություն մյուս կոնֆլիկտների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կոնսենսուսի շարունակականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, թույլ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը դիտարկել որպես արդյունավետ հարթակ այս երկրների միջև կառուցողական երկխոսության համար:

Բաքվում պետք է վերջապես հասկանան, որ Հայաստանը և համանախագահ երկրները խոսում են նույն լեզվով: Քաղաքակիրթ աշխարհում բանակցություններին այլընտրանք չկա: Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ և միայն երկխոսության ու ոչ թե վերջնագրերի լեզվով հնարավոր կլինի հասնել խաղաղության: Մենք ելնում ենք նրանից, որ ազգերի` սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը համարվում է ժամանակակից աշխարհի անբաժան մասը: Եվ միայն այս հիմքի վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի:

Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել միջազգային փորձագիտակա ն հանրության գնահատականներին, որոնք կարծում են, որ Արցախում հետևողականորեն ժողովրդավարական պետական կառուցվածք է հաստատվում: 1991թ. սկսած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են անցկացվում մրցակցային պայմաններում, իսկ 1998թ. ընտրությունների միջոցով ձևավորվել են տեղական ինքնակառավարման մարմինները: Միջազգային դիտորդների գնահատականներով` որպես քաղաքացիական հասարակության զարգացման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրություններն անցնում են հանրապետության ընտրական օրենսգրքին և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

2006թ. հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետականաշինության գործընթացին համակարգային բնույթ տվեց: Ներկա պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը վերջերս կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում վերանվանվել է Արցախի Հանրապետություն, իր քաղաքական մշակույթով և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման մակարդակով հանդիսանում է կայունության և անվտանգության գործոն ինչպես Լեռնային Ղ արաբաղի հակամարտության գոտում, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի պայթյունավտանգ տարածաշրջանում:

Չնայած ղարաբաղյան հակամարտության լուծված չլինելուն և դրա հետ կապված օբյեկտիվ դժվարություններին, միջազգային տնտեսական կոնյունկտուրայի ոչ բարվոք վիճակին, մեզ հաջողվել է երկրի զարգացման համար ստեղծել կայուն մակրոտնտեսական համապատասխան պայմաններ: Այս ամենը բարձր են գնահատում նաև մեր գործընկերները: Հայաստանը միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից ճանաչվել է բիզնեսի համար ամենաազատական երկրներից մեկը:

Մենք առաջնահերթ խնդիրներից մեկն ենք համարում երկրում աշխատանքային և ներդրումային միջավայրի բարելավումը: Հայաստանի նե րդրումային առավելություններից մեկն այն է, որ մենք շատ երկրների հետ ունենք առևտրի արտոնյալ ռեժիմներ, ազատ առևտրի համաձայնագրեր՝ գրեթե բոլոր ԱՊՀ երկրների հետ: Հայաստանն օգտվում է արտոնյալ առևտրային ռեժիմների առավելություններից` GSP համակարգից ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի հետ, համընդհանուր GSP+ համակարգից Եվրոպական Միության երկրների հետ:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորությունները մեծապես ընդլայնվեցին նրա շնորհիվ, որ մեր առջև բացվեց ԵԱՏՄ անդամ երկրների 180 միլիոնանոց շուկան: Միությունը հնարավորություններ է ստեղծում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար: Սա, անկասկած, մեծ առավելություն է: Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերներից մեկը, մեր տնտեսության տարբեր ճյուղերում` արդյունաբերության, տրանսպորտի, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության ոլորտներում գլխավոր ներդրողը Ռուսաստանն է: Այս տարի մենք նշում ենք Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի 20-ամյակը: Սակայն մենք մտադիր չենք ձեռքբերածով բավարարվել: Մեր համագործակցության ներուժը, անկասկած, շատ ավելի բարձր է: Հենց սա է մոտիվացնում մեր երկրների կառավարություններին` փոխշահավետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու համար ներդրումային նոր հնարավորություններ որոնելու հարցում:

Հայաստանը 2015թ. սահմանադրական հանրաքվեից հետո կանգնած է ֆունդամենտալ քաղաքական բարեփոխումների առջև, որոնք միտված են լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի ձևավորմանը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, բաց քաղաքացիական հասարակության զարգացումը, թափանցիկ և արդյունավետ կառավարման համակարգի ձևավորումը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններն: Հայաստանի ղեկավարության առջև կանգնած գլխավոր խնդիրներն են անվտանգության ապահովումը և կայուն ժողովրդավարական զարգացման համար պայմաններ ստեղծելը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal