Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին. նրա հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է, իսկ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի կողմնակիցն է. «Իրատես»
Քաղաքական«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե ՀՀԿ-ից դուրս եկած Հովիկ Աբրահամյանը փորձում է այնքան էլ մեկուսացված կյանքով չապրել։ Տեղեկություն կա, որ «վտակվելուց» հետո մեկ անգամ հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, երբեմն-երբեմն հեռախոսազրույց է ունենում Գալուստ Գրիգորիչի հետ:
Չնայած հակառակ պնդումները ևս կան. Արփինե Հովհաննիսյանի դեմ վերջին դեմարշն էլ լավատեղյակները հենց Հովիկ Աբրահամյանի «ձեռի գործն» են համարում:
Բոլոր դեպքերում, Աբրահամյանին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ «հին գվարդիան», նրանց հետ նաև Հովիկ Աբրահամյանը, ցանկանում են, որ 2018-ին Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, ոչ թե Կարեն Կարապետյանը, և նրանց հիմնական դեմարշը Կարեն Կարապետյանի դեմ է: Ի դեպ, այդ դեմարշին չի մասնակցում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ասում են` նա խաղում է Կարեն Կարապետյանի կողմից»:
Առավել մանրամասն՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: