Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան «Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով


Ինչքան թույլ՝ այնքան պոպուլիստ. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր. «Ամենաշատը ստում են ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո»։ Առավել լավ ձևակերպում թերևս ներկայում դժվար է մտածել։ Այս տեսանկյունից, բնականաբար, հայաստանյան ընտրությունները չեն կարող բացառություն լինել։ Սակայն մեզ մոտ հետաքրքիրն այն է, որ ինչքան թույլ է քաղաքական ուժը, այնքան շատ է նա ստում։ Ընդ որում, ստել ասելով նկատի չպետք է ունենալ բուն սուտ խոսելու փաստը, այլ այն աուրան, որը ձևավորվում է քաղաքական ուժի գործունեության շուրջ։

Այս տեսանկյունից առաջիկա ընտրություններին մասնակցում են մի շարք նորաստեղծ քաղաքական ուժեր, որոնք ոչ միայն չեն եղել նախորդ խորհրդարանում, այլև ընդհանրապես գոյություն չեն ունեցել։ Սակայն իրենց անցած կարճ քաղաքական ուղին բոլորովին էլ չի խանգարում, որ քաղաքական ուժը կամ խմբավորումը հանդես գա ամպագոռգոռ քարոզչությամբ, բնականաբար, խոստանալով նախ և առաջ իշխանափոխություն։

Իշխանափոխություն բառը, թերևս, վերջին տարիներին ամենաշահարկվածներից ու չարչրկվածներից է։ Բնականաբար, այն ամենաշատն օգտագործել են ուժեր ու գործիչներ, որոնք անգամ հեռվից չէին կարող տեսնել այդ իշխանափոխությունը։ Սակայն, բնականաբար, դա երբեք էլ խանգարող հանգամանք չի եղել։ Խանգարող հանգամանք չէ նաև հիմա, երբ նախընտրական քարոզչության թեժացմանը զուգահեռ «խրոխտանում են» շեշտադրումները, խոստումներն ու հավակնությունները։ Բնականաբար, այս ամենին զուրգահեռ կամա թե ակամա աճում են քաղաքական մեծամտությունն ու բոլորից լավը լինելու մտայնությունը։

Սակայն այստեղ պետք է նշել, որ հայաստանի քաղաքացին թերևս հրաշալի ճանաչում է իր բոլոր գործիչներին, դիմադիրներին ու ընդդիմադիրներին, քաղաքական շառլատաններին, պատեհապաշտներին և այլն։ Անշուշտ կան ընտրակաշառք վերցնող ու տվող քաղաքացիներ, կան քաղաքականապես թերհաս ու քաղաքացիական գիտակցությունից զուրկ քաղաքացիներ, սակայն այս ամենով հանդերձ, պետք է շեշտել, որ ընդհանրական քաղաքացիների հանրույթը՝ հասարակությունը, մշտապես խելացի է և կողմնորոշվող։ Ու թերևս հենց այստեղից է, որ մեր քաղաքական ուժերը նախկինում և ներկայում սկսել են իրենց սխալը, ապա և մեղքը հիմնականում բարդել հենց քաղաքացու կաշառվելու, քաղաքացու վախենալու կամ կոնֆորմիզմի վրա։

Թերևս նույնն է տեղի ունենում նաև այսօր, մենք տեսնում ենք իշխանափոխությունից խոսող ուժերի, հեքիաթային խոստումներ տվողների, սակայն տեսնում ենք նաև նրանց իրական հնարավորությունները, տեսնում ենք նրանց հետևորդների, մեղմ ասած, նոսր շարքերն ու արդեն, ինչպես և սպասելի էր, լսում ենք մեղադրանքներ այս կամ այն քաղաքական կամ քաղաքացիական դիրքորոշում ունեցող քաղաքացիների հասցեին։ Այս մեղադրանքները, բնականաբար, ուժգնանալու են և իրենց գագաթնակետին են հասնելու ապրիլի 3–ին, երբ հերթական պարտությունը գրանցած մեր ընդդիմադիրները, իշխանություն փոխողները կրկին ինքնաարդարացման հազար ու միջոց կընտրեն։ Սակայն ամեն դեպքում հավաքական հասարակությունը ամեն ինչ տեսնում է։ Ի դեպ, պետք է շեշտել նաև, որ հենց ներկայում էլ ուժեղ և կայուն որոշ քաղաքական ուժեր բոլորովին չեմ մտնում վերը նկարագրված իրավիճակի մեջ, քանի որ պարզապես դրա կարիքը չկա ու մեծ հաշվով որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայում հիմնական մրցակիցներն են «Ծառուկյան» դաշինքն ու Հանրապետականը, իսկ մնացածներն ընդամենը պայքարում են մի քանի մանդատի համար, չնայած որ հենց վերջիններս են ամենաշատը հանդես գալիս իշխանափոխության ու նմանատիպ խոստումներով։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Վայելեք արժանապատիվ հայ ժողովրդի իրական վերաբերմունքը, թուրք դավաճաններ. Աննա Մկրտչյան«Ոչ թե սահմանազատում է, այլ Ադրբեջանի պահանջի կատարում»․ Շարմազանով Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով