Yerevan, 09.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Հայաստանում երաժշտական փառատոններով հագեցած տարի է սպասվում

Culture

Հայաստանի մշակութային  կյանքը 2017 թվականին հարուստ կլինի բազմաթիվ երաժշտական փառատոններով: Մայիսին Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Իմ սոխակ» երգչախմբային փառատոնը, հունիսին կիրականացվի «Սայաթ-նովա» փառատոնը Երևանում և Թբիլիսիում, հուլիսին` «Ծովից ծով Հայաստան»-ը, որն ընդգրկում է Արցախը, Ջավախքն ու Արևմտյան Հայաստանը,  օգոստոսին Գյումրիում տեղի կունենա դուդուկի փառատոնը, սեպտեմբերին «Շարական» հոգևոր երաժշտության փառատոնը՝ Տաթևում,  հոկտեմբերին «Երևան դուդուկ»-ը: Վերը նշված նախագծերի հեղինակային իրավունքը պատկանում է «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպությանը: Փառատոնների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք  «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպության հիմնադիր-տնօրեն Հասմիկ Ներսիսյանի հետ:

«Մյուզիք օֆ Արմենիա»-ն հիմնվել է 2008 թվականի հոկտեմբերի 17-ին: Այդ տարիներին ես Մեծ Բրիտանիայում էի ապրում և, աշխատելով երաժշտական ասպարեզում, ձգտում էի նպաստել հայկական երաժշտության տարածմանն ու հայազգի կատարողների՝ ճանաչում ձեռք բերելուն»,- նշեց Ներսիսյանը:

Նրա խոսքով` «Մյուզիք օֆ Արմենիա»-ն պահպանում և աշխարհով մեկ տարածում է տաղանդավոր հայ կոմպոզիտորների ու կատարողների երաժշտական ժառանգությունը: 

«Ծրագրում և կյանքի ենք կոչում բազմաթիվ փառատոններ, համերգային նախագծեր: Դրանք իրականացնում ենք և՛ օնլայն, և՛ օֆլայն տարբերակներով: Լոնդոնում ռադիոհաղորդաշար ենք ունեցել, որի շրջանակում անդրադառնում էինք հայկական երաժշտությանը՝ ամեն հաղորդմանը երաժշտական նոր թեմա մատուցելով: Մենք շեշտը չենք դնում միայն հայկական ժողովրդական երգերի վրա, ներկայացնում ենք նաև Հայաստանում և ամբողÕ » աշխարհում ապրող հայերի ստեղծագործությունները, որոնք կարող են լինել ռոք, փոփ, ջազ և այլն: Նախագծերում ներգրավում ենք նաև երաժիշտների, ովքեր ազգությամբ հայեր չեն, բայց հայկական երաժշտություն են նվագում, օգտագործում են հայկական գործիքներ»,-ասաց նա:

«Մյուզիք օֆ Արմենիա»-ն իրականացնում է վեց հեղինակային փառատոն: Հասմիկ Ներսիսյանը պատրաստվում է մեկնել Ստամբուլ՝ «Ծովից ծով Հայաստան» փառատոնի կազմակերպչական հարցերի հետ կապված: Այն ընդգրկելու է Արևմտյան Հայաստանը, Արցախը, Ջավախքը… Ծրագիրն առաջին անգամ է իրականացվելու, և այդ գործում կազմակերպիչներին աջակցում է «Հրանտ Դինք» հիմնադրամը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը նույնպես կմիանա իրենց:

Խոսելով մայիսին կայանալիք «Իմ սոխակ» երգչախմբային փառատոնի մասին` «Մյուզիք օֆ Արմենիա» կազմակերպության հիմնադիր-տնօրենն ընդգծեց, որ նախորդ տարի մի նախագծի առաջարկով խոսել է Հայաստանի մշակույթի նորընտիր նախարար Արմեն Ամիրյանի հետ, և զրույցի ընթացքում երկու այլ ծրագրերի գաղափարներ են ծնվել: Որոշվել է 2017-ին Գյումրիում անցկացնել «Իմ սոխակ» երգչախմբային և Դուդուկի միջազգային փառատոններ: Նախաձեռնողները կարծում են, որ դրանք կնպաստեն Գյումրիի մշակութային կյանքի զարգացմանը:

«Իմ սոխակ» փառատոնին մասնակցելու են բոլոր հանրապետական երգչախմբերը՝ Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» անսամբլը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հայաստանի փոքրիկ երգիչները», «Գեղարդ»,  «Լույս» անսամբլները և այլն: Ելույթ կունենա նաև վրացական մի երգչախումբ, որը  հայկական երեք գործ կներկայացնի: Կլինեն նաև բացօթյա համերգներ: Փառատոնը կտևի երեք օր»,-ասաց Ներսիսյանը:

Որպեսզի փառատոնները հետաքրքրեն շատերին՝ կազմակերպությունը մարքեթինգային արշավներ է իրականացնում, ինչի արդյունքում համերգային ծրագրերին այցելում են բազմաթիվ զբոսաշրջիկներ: Տնօրենը համոզված է, որ նման նախագծերը նպաստում են նաև զբոսաշրջության զարգացմանը:

Հիմնադիր-տնօրենն ասաց, որ իրենց իրականացրած փառատոններին մասնակցել են ինչպես հայտնի երաժիշտներ Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Հայկ Մելիքյանը և այլք, այնպես էլ հանրության լայն շրջանակին անծանոթ երիտասարդ կատարողներ:

Խոսելով երիտասարդ կատարողների մասին՝ Մովսիսյանն ասաց, որ «Մյուզիք օֆ Արմենիա»-ն Հայաստանում կազմակերպել է Իսպանիայից Հայաստան վերադարձած հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանի առաջին համերգը:

«Վիգենին վաղուց գիտեի և շատ էի սիրում նրա երգարվեստն ու ցանկանում համագործակցել իր հետ: 2015 թվականին «The music of my homeland» խորագրով համերգ իրականացրեցինք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Համերգի գլխավոր հերոսը Վիգեն Հովսեփյանն էր… Նա  շատ տաղանդավոր երիտասարդ է, բարձրակարգ երաժիշտ: Ինձ համար շատ հաճելի է իմ փոքր ներդրումն ունենալ նրա կայացման գործում: Հպարտ եմ, որ Վիգենի պես երաժիշտը Հայաստանում է և նոր շունչ է բերում մեր երաժշտական կյանքին»,-նշեց Հասմիկ Ներսիսյանը:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Music of Armenia-ի

"Amio Era". Education is a chance to change life!Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bonds General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded