Լեհաստանի պնախարարը Դոնալդ Տուսկին մեղադրել է Լեհաստանին վնաս հասցնելու մեջ
ՄիջազգայինԼեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մացերեւիչը դատախազությանը դիմում է ներկայացրել Սմոլենսկի աղետի հետ կապված պատմության մեջ երկրի նախկին վարչապետ Դոնալդ Տուսկի գործունեության վերաբերյալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է կառավարության մամուլի քարտուղար Ռաֆալ Բոխենեկը, հայտնում է Լեհաստանի ռադիոն։
«Մեղադրանքը, որը ներկայացված է դիմումում, վերաբերում է Լեհաստանի ու Ռուսաստանի միջեւ 1993-ին կնքված համաձայնագրի բացթողման հետեևանքով Լեհաստանին հասցված վնասին։ Այդ փաստաթղթի հիման վրա կարելի էր պարզել Սմոլենսկի աղտեի բոլոր հանգամանքները»։
Կառավարության մամուլի քարտուղարի խոսքով, Դոնալդ Տուսկի կառավարությունը սխալ է գործել, երբ աղետի պատճառները պարզելու համար կիրառել է Միջազգային քաղավիացիայի մասին Չիկագոյի հռչակագիրը։ Ըստ Ռաֆալ Բոխենեկի, հենց այդ պատճառով չի հաջողվել ամբողջությամբ իրականացնել հետաքննությունը։ «Օդանավի բեկորները ու ապացույցները լեհական կողմին հասանելի չէին»,- ասել է նա։
Հշեցնենք, որ 2010 –ի ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ «Տու 154» օդանավի վթարի հետեւանքով զոհվել էին 96 մարդ՝ այդ թվում Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին ու նրա կինը։