Հարավային Կորեայի նախկին նախագահի հարցաքննությունը 14 ժամ է տևել
ՄիջազգայինՀարավային Կորեայի դատախազությունը երեքշաբթի ավարտել է երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի հարցաքննությունը, որը 14 ժամ է տևել:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները Պակ Կըն Հեն հերքել է: Սեուլի դատախազությունում հարցաքննության ժամանելով` նախկին նախագահը խոստացել է անկեղծ պատասխանել քննության հարցերին և ներողություն է խնդրել հանրությունից:
Պակ Կըն Հեի շուրջ սկանդալ էր ծագել 2016-ի հոկտեմբերին, երբ մամուլում տեղեկություն հրապարակվեց երկրի ղեկավարի կայացրած որոշումների վրա նրա ընկերուհու ազդեցության մասին: Հետաքննությունը պարզել է, որ տարիներ շարունակ նախագահի ընկերուհին տեղյակ է եղել պետական կառավարման բոլոր գործերից ու մանրամասնություններից:
Պակ Կըն Հեի ընկերուհին ճնշում է գործադրել մի շարք ընկերությունների վրա, ինչպես օրինակ Samsung-ի, որի արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարներ են փոխանցվել իր կողմից վերահսկվող հիմնադրամներին: