Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել իր դստրերի հետ կապված սկանդալի պատճառով
International newsՖրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն հրաժարական է տվել իր դստրերին խորհրդարանում աշխատանքի ընդունելու պատմության շուրջ բորբոքված սկանդալի ֆոնին։ Ֆրանսիական լրատվամիջոցները գրել էին, որ նա իր երկու դստրերին աշխատանքի էր ընդունել խորհրդարանում, երբ նրանք դեռ աշակերտուհիներ ու ուսանողուհիներ էին։ Նախարարը ասել էր, որ դստրերը աշխատել են միայն ամառային արձակուրդների ժամանակ, սակայն մամուլը պնդում էր, որ աղջիկները գրանցված են եղել խորհրդարանում նաեւ ուսումնական տարվա ընթացքում։
Ֆրանսիայի ներքին գործերի նոր նախարարն է դարձել արտաքին առեւտրի գործերով երկրի պետքարտուղար Մաթիաս Ֆեկլը։