ԱՄՆ-ից հետո Մեծ Բրիտանիան էլ է մտադիր արգելել որոշ էլեկտրոնային սարքերով օդանավ բարձրանալը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից, Եգիպտոսից, Թունիսից ու Սաուդյան Արաբիայից Մեծ Բրիտանիա ուղիղ չվերթների ժամանակ մտադիր է արգելել էլեկտրոնային սարքերի մեծ մասը օդանավ բարձրացնելը, հայտնում է BBC-ն։
Արգելքը վերաբերելու է խոշոր գաջետներին, այլ ոչ թե սմարթֆոններին։ Բրիտանական իշխանությունները վախենում են, որ ավելի խոշոր սարքերում, այդ թվում պլանշետներում ու նվագարկիչներում հնարավոր է պայթուցիկ սարք թաքցնել։