Սոմալիում ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է զոհվել
ՄիջազգայինԱռնվազն 7 մարդ է զոհվել, եւս մի քանիսը վիրավորվել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում նախագահական պալատի մոտ ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով, փոխանցումէ ՍԻնհուան։
Անվտանգության ուժերից անանուն աղբյուրը հայտնել է, որ դեպքի վայրում ինքն առնվազն 7 մարդու, այդ թվում 3 զինվորների մարմին է տեսել։ Տուժածների շարքերում կան նաեւ կանայք ու երեխաներ։