Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» է ծրագրում. ԱԱԾ-ի կողմից կալանավորումները չեն բացառվում. «Ժամանակ»
Քաղաքական«Ժամանակ» թերոը գրում է.
««Ժամանակ»-ի իշխանամերձ աղբյուրները հայտնում են՝ իշխանությանը հայտնի է դարձել, որ մինչև ապրիլի 2-ը ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում։
Իշխանությանը ամենայն մանրամասնությամբ հայտնի է ամբողջ ծրագիրը, բայց որևէ գործողության չեն դիմում, որևէ մեկին չեն ձերբակալում, որպեսզի ընտրության ընթացքում ՕՐՕ-ի ռեյտինգը չավելացնեն։ Սակայն վիճակը գնալով այնքան է լարվում, որ չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ՝ ընդհուպ կալանավորումներ»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: