68 պետությունների ներկայացուցիչներ Վաշինգտոնում քննարկելու են ԻՊ-ի դեմ պայքարը
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում Է, մարտի 22-ին կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել Է, որ հանդպումը նախագահելու Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ չԷ:
«Մենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրա գործադրվող ճնշումը»,- ասել Է Թոները:
Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: