Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով


«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը նվագում է զինվորների համար

Մշակույթ

«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը մարտի 20-ին համերգով հանդես եկավ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտի հրետանային ուսումնական զորամասում, ուր կրտսեր հրամանատարներ են պատրաստվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համերգի սկզբում զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ, փոխգնդապետ Հ. Գևորգյանը ներկայացրեց զորամասի ստեղծման պատմությունը և անցած մարտական ուղին, ինչից հայտնի դարձավ, որ զորամասը բազմիցս լավագույն է ճանաչվել և պարգևատրվել «Լավագույն ուսումնական զորամաս» պատվոգրով:

Անսամբլի ելույթը ոգևորությամբ ընդունվեց, ևարժանացավ բարձր գնահատականի և բուռն ծափողջյունների: Համերգի ավարտին ելույթ ունեցան նույն զորամասի շնորհալի զինվորներից մի քանիսը, ովքեր անսամբլի նվագակցությամբ հայրենասիրական երգեր երգեցին:

Ընդհանուր միջոցառումն ավարտվեց դհոլի և զուռնայի ուրախ պարեղանակներով, որոնց ընթացքում զինվորները հայկական ավանդական պարեր պարեցին:

Համերգի ավարտին գնդապետ Ա. Պետրոսյանը «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հ. Սահակյանին հանձնեց պատվոգիր՝ բանակ ու հասարակություն՝ մշակութային կապերի ամրապնդման համար:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլը մարտի 7-ին համերգային ծրագրով հանդես եկավ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, մարտի 13-ին՝ Արարատի, իսկ մարտի 18-ին՝ Արմավիրի զորամասերում:

Ծրագիրն իրականացնում է «Ազգային նվագարանների վերականգնման և զարգացման» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է նպաստել զինվորների շրջանում հայկական ժողովրդական, ռազմահայրենասիրական երգի ու երաժշտության տարածմանը, ազգային երաժշտարվեստի լավագույն նմուշներին հաղորդակցմանը և հայրենասիրական ոգու բարձրացմանը:

«Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի համերգային ծրագիրը բաղկացած է ռազմահայրենասիրական, ֆիդայական, հեղինակային երգերից և հայկական ավանդական պարերգերից։ Համերգների ընթացքում մեկ րոպե լռությամբ և հոտնկայս հարգանքի տուրք է տրվում ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին։

Խմբի կատարումները ջերմորեն են ընդունվում զինվորների կողմից և ուղեկցվում բարձր ծափահարություններով։ Հատուկ ոգևորությամբ է ընդունվում Բարսեղ Կանաչյանի «Գինի լից» երգը, որի կատարման ընթացքում, սովորաբար, զինվորները ձայնակցում են երգիչներին:

Պետք է նշել, որ Արմավիրի ուսումնական զորամասում կազմակերպված համերգը հայրենասիրական ոգեշնչվածությամբ անցավ: Այդ համերգին մասնակցում էր նաև «Ջնար» ավանդական երաժշտության անսամբլի գեղարվեստական ղեկավար Հ. Սահակյանի սան, քամանչահար և ներկայում զորակոչիկ Ա. Ղազարյանը: Քամանչայի անզուգական հնչողությամբ հայկական ժողովրդական «Թամզարա» պարի նրա կատարումն անկրկնելի էր, ինչպես նաև համերգի վերջում անսամբլի դուդուկահար Ա. Պետրոսյանի հնչեցրած զուռնայի նվագի տակ՝ ամբողջ անձնակազմի Քոչարի պարի միասնական կատարումը:

Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցած համերգը նվիրված էր Կանանց միջազգային օրվան, որին ներկա էին ոչ միայն համալսարանի սաները, այլև համալսարանի կին աշխատակիցները և սպայական անձնակազմի կանայք: Այդ առիթով անսամբլը պատրաստել էր հատուկ համերգային ծրագիր՝ հայկական ժողովրդական և ռազմահայրենասիրական երգերից բաղկացած։

Համերգի ավարտին համալսարանի ղեկավար, գեներալ-մայոր Ա. Ղահրամանյանը հանդես եկավ շնորհակալական խոսքով՝ տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանց, հատուկ պատրաստած բացիկներ ու ծաղիկներ նվիրեց անսամբլի աղջիկներին ։

 

«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»