Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367-րդ տեղն Է զբաղեցրել Forbes-ի վարկանիշում
Международные новостиՎրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 4,5 մլրդ դոլար կարողությամբ 367-րդ տեղն Է զբաղեցրել Forbes հանդեսի վարկածով միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում:
Forbes-ի տվյալներով՝ Իվանիշվիլիի կարողությունը մեկ տարվա ընթացքում նվազել Է 0,3 մլրդ դոլարով, ինչից հետո նա վարկանիշի 298-րդ տեղից իջել Է 367-րդ հորիզոնական:
Բիձինա Իվանիշվիլիի առավելագույն ցուցանիշը 143-րդ դիրքն Է 2008 թվականին, երբ նրա կարողությունը գնահատվում Էր 6,4 մլրդ դոլար:
Վրացի միլիարդատերն առաջին անգամ ամենահարուստ մարդկանց ցուցակում հայտնվել Է 2006 թվականին՝ 3,9 մլրդ դոլար կարողությամբ (173-րդ տեղն աշխարհում): Հանդեսի տվյալներով՝ Իվանիշվիլին ամենահարուստ մարդն Է Վրաստանում: Ընդ որում, ինչպես նշում Է Forbes-ը, Իվանիշվիլին շարունակում Է ներդրումներ կատարել Վրաստանում եւ 160 մլն դոլար Է ծախսել Black See Arena համերգասրահի վրա, ինչպես նաեւ 2016 թվականին երեք նկար Է վաճառել ավելի քան 110 մլն դոլարով, հաղորդել Է Sputnik-ը: