Իտալիայում ձերբակալել են Եվրոպայի ամենավտանգավոր մաֆիոզներից մեկին
ՄիջազգայինԻտալիացի կարաբինավորների ստորաբաժանման աշխատակիցները լույս մարտի 22-ի գիշերը հարավիտալական Կալաբրիա մարզում ձերբակալել են Սանտո Վոտարիին, որը ներառված Էր Եվրոպայի՝ հետախուզման մեջ գտնվող առավել վտանգավոր հանցագործների ցուցակում:
Ինչպես հայտնել Է La Cnews 24 տարածաշրջանային հեռուստաալիքը, հատուկ գործողության ընթացքում Վոտարին հայտնաբերվել Է իր հայրենի քաղաքում՝ Բենեստարեում, կառոցված գաղտնի բունկերում: Տեղի իրավապահների տվյալներով՝ նա գլխավորում Է «նդրանգետա» հզոր կալիբրիական հանցավոր կազմակերպության ամենաագրեսիվ խմբավորումներից մեկը:
Գանգստերը մեղսակից Է բազմաթիվ արյունալի հանցագործությունների, մասնավորապես, այսպես կոչված «Դույսբուրգի սպանդին», որի ընթացքում 2007 թվականի օգոստոսին գերմանական այդ քաղաքում սպանվեց վեց մարդ: Վոտարին իտալական դատարանի կողմից դատապարտվել Էր 30 տարվա բանտային կալանքի եւ միջազգային հետախուզման մեջ Էր: Մաֆիոզը ներառվել Էր Եվրոպոլի առավել վտանգավոր հանցագործների ցուցակում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: