Ֆրանսիայի իշխանությունները Ֆիյոնին կասկածում են «ծանրացուցիչ հանգամանքներով խարդախության» մեջ. Monde
ՄիջազգայինՖրանսիայի նախագահի պաշտոնի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի նկատմամբ հետաքննությունը նոր ընթացք Է ստացել: Ինչպես մարտի 21-ին հայտնել Է Le Monde թերթը, Ազգային ֆինանսական դատախազության քննիչները քաղաքական գործչին կասկածել են Ազգային ժողովում որպես օգնական կնոջը՝ Պենելոպա Ֆիյոնին աշխատանքի տեղավորելիս կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ:
Ինչպես ընդգծում Է հրատարակությունը, «դատախազությունը գործը վարող դատավորներին լրացուցիչ մեղադրական եզրակացություն Է ուղարկել «ծանրացնող հանգամանքներով խարդախություն» եւ «կեղծ փաստաթղթերի օգտագործում» հոդվածներով: Մարտի 14-ին Ֆիյոնին մեղադրանք Էր առաջադրվել «պետական միջոցների հափշտակում» եւ «ազդեցության առուծախ» հոդվածներով:
«Իսկ այժմ հիմքեր են ի հայտ եկել կարծելու, որ Պենելոպայի աշխատանքային ամփոփագրերը կարող են կեղծ լինել»,- պարզաբանում Է թերթը: «Քննիչներն այս եզրակացությանն են հանգել այն փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, որոնք գտնվել են մարտ ամսվա կեսերին Ազգային ժողովում կատարված խուզարկություններից մեկի ժամանակ: Քաղաքական գործչի կնոջ ստորագրած տարբեր ամփոփագրեր տարբեր տվյալներ են բովանդակում աշխատանքային ժամերի վերաբերյալ»,- պարզաբանում Է հրատարակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: