Yerevan, 03.May.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


ՀՀ-ն ու ԱՄԷ-ն ավելացրել են առևտրի ծավալները. ներդրողներն ուղղվում են Հայաստանի տնտեսության նոր ու շահութաբեր ոլորտներ

Economics

Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառության ծավալներում զգալի աճ է նկատվում: Պետությունների միջև ոչ նավթային, այդ թվում՝ ազատ գոտիների առևտրի ընդհանուր ծավալը 2015թ. կազմել է 102 միլիոն դոլար, մինչդեռ 2016թ. առաջին ինն ամիսներին այդ ցուցանիշը հասել է 88,3 միլիոնի: Այս մասին հայտարարել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան ալ-Մանսուրին Աբու Դաբիում «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ»  ներդրումային համաժողովի ընթացքում, որի բացման արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Սուլթան ալ-Մանսուրին առևտրի ծավալների աճը համարում է երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման վկայություն:

«Այնուամենայնիվ, կարծում ենք, որ այդ ցուցանիշները չեն համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին, չեն արտացոլում պոտենցիալ և հասանելի հնարավորությունները և չեն կարող բավարարել երկու պետությունների ժողովուրդների և ղեկավարությունների ձգտումները»,- նկատել է նախարարը:

Նրա խոսքով՝ մարտահրավերներով լի միջազգային տնտեսության իրականության մեջ Էմիրություններն աշխարհում առաջին նավթարդյունաբերող երկրներից էր, որը կարևորություն տվեց տնտեսության դիվերսիֆիկացմանը և որպես եկամտի աղբյուրի նավթի արտահանման վրա շեշտը դնելու փոխարեն սկսեց աշխատել իր տնտեսական հիմքի բազմազանեցման և տնտեսության կայուն սեկտորների շարունակական զարգացման ուղղություններով՝ ոչ նավթային սեկտորի բաժնեմասը հասցնելով երկրի ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսին:

«Երկրի կառավարությունը որդեգրել է զարգացման հստակ ռազմավարություն, որի կարևորագույն մասն են պետության իրավասու օղակների կողմից ուղղորդվող գիտելիքի և նորարարությունների հիման վրա կառուցվող մրցունակ գլոբալ տնտեսություն: ԱՄԷ կառավարությունը մտադիր է ապահովել տնտեսական գործունեության բարենպաստ միջավայր՝ գործի դնելով  տնտեսական աճը խթանող օրենքներ և շարունակաբար ձգտելով ներդրումային միջավայրի բարելավմանը, աշխատելով տնտեսության առավել կայուն սեկտորների զարգացման ուղղությամբ: Այդ ռազմավարության շնորհիվ Էմիրությունները կար

ողացան առաջատար դիրքեր գրավել թե որպես երկրորդ խոշորագույն տնտեսություն ունեցող արաբական պետություն, թե որպես տարածաշրջանի և համաշխարհային մակարդակով ներդրումների, ֆինանսների, տուրիզմի, լոգիստիկայի կենտրոն»,-ասել է Սուլթան ալ-Մանսուրին՝ երկրում օտարերկրյա կապիտալի համար ամենակարևոր երաշխիքը համարելով քաղաքական կայունությունը, տնտեսական ուժը, սոցիալական ապահովությունը և օրենքի գերակայությունը:

Նա հայաստանյան գործարարներին հրավիրել է օգտվելու զարգացման լայն խթաններից՝ որպես ներդրումների համար կարևորագույն ոլորտներ ընդգծելով փոքր և միջին ձեռնարկությունները, արդյունաբերությունը, տուրիզմն ու հյուրընկալությունը, ֆինանսական ծրագրերը, անշարժ գույքը, շինարարությունը, առևտուրը:

«Մինչ ընդգծում ենք, որ հայ ներդրողը ողջունելի կլինի Էմիրություններում  և կվայելի հաջողության հասնելու համար անհրաժեշտ լիարժեք աջակցություն և համագործակցություն, մենք շարունակում ենք զորակցություն ցուցաբերել էմիրաթական ընկերություններին, որոնք ցանկանում են ուղղվել դեպի Հայաստանի տնտեսության նոր, ակտիվ ու շահութաբեր ոլորտներ՝ վստահ լինելով, որ կգտնեն այն միջոցները, որոնք անհրաժեշտ են տնտեսական ակտիվության և բարեկամ երկրում ներդրումներն ընդլայնելու համար»,-ընդգծել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը:

Նա, ողջունելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, նշել է, որ մեծ պատիվ է ներկա գտնվել այս նորարարական ֆորումին, որը կարևորագույն հարթակ է ԱՄԷ և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական կապերի զարգացման գործում: Այս միջոցառումը հովանավորելու կապակցությամբ նա շնորհակալություն է հայտնել Աբու Դաբիի Թագաժառանգ և ԱՄԷ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, ով պատիվ ունի հյուրընկալելու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

«Երկու կողմերի ներկայությունն ու արժանավայել հովանավորությունը վկայում են ՀՀ և ԱՄԷ միջև երկկողմ բարիդրացիական կապերի առկայության մասին և արտացոլում են երկու երկրների ղեկավարությունների համատեղ ցանկությունը բարձրացնելու այդ հարաբերությունների մակարդակը նոր փուլի: ԱՄԷ ղեկավարությունը որդեգրել է աշխարհի պատմական երկրների առաջ բաց լինելու քաղաքականություն և հույժ կարևորություն է տվել բոլոր գործընկերների միջև ամուր տնտեսական կապեր հաստատելուն՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի իրագործման վրա: Այդ սկզբունքների հ իմքում ընկած են այնպիսի ուղիներ, որոնք կամրապնդեն գործընկերների մրցունակությունն արտաքին շուկաներում և կծառայեն նրանց ներդրումային և առևտրային շահերին, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային շուկաներում»,-ասել է Սուլթան ալ-Մանսուրին:

Նրա խոսքով՝ ԱՄԷ և ՀՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման պահից՝ 1998թ. հունիսից սկսած` երկկողմ հարաբերություններն ապրել են զգալի աճ և առաջընթաց, հաստատուն կերպով բարգավաճելով և հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա:

«Զարգացման ճանապարհին մեր հարաբերութուններն ունեցել են մի քանի հանգուցակետ. այդ հանգուցակետերից առավել նշանակալին 2016թ. ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցն է ԱՄԷ և այցի շրջանակում տեղի ունեցած առանձնազրույցները, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացման և ներդրումների ասպարեզում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և առևտրային փոխանակումների ընդլայնման, ներկայիս փոխգործակցության խթանման հարցեր»,-նշել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարարը՝ այսօրվա նախադեպ ֆորումը համարելով այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունն երի գործնական  իրագործման կատարյալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի առավել խորացնելու ԱՄԷ և ՀՀ գործնական կապերը: 

 

Amio Bank participated in Career City Fest 2K24 Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-FiAn exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22Caring for nature, we have started with ourselves - Team Telecom ArmeniaUp to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer