ԱՊՀ երկրների դիտորդները շարունակում են մոնիթորինգը ԱԺ ընտրությունների քարոզարշավի հետ կապված
ՔաղաքականԱՊՀ երկրների դիտորդները շարունակում են մոնիթորինգ իրականացնել ՀՀ ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի հետ կապված: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենին: Ինչպես տեղեկանում ենք ԱՊՀ դիտորդական առաքելութ յան շտաբից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքի հետ կապված հարցեր, ինչպես նաեւ պայմանավորվել են պահպանել աշխատանքային շփումներն ու անդրադարձել քվեարկության օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին իրենց հանդիպմանը:
ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ընդգրկվել են 171 հոգի Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից, ինչպես նաեւ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Առաքելությունը շարունակում է իր աշխատանքը: