Ուկրաինան ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ Է խնդրել ԱՄՆ-ից
ՄիջազգայինԳերագույն ռադան դիմել Է ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ խնդրելով Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ եւ նրա հետ կնքել պաշտպանական համաձայնություն: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, համապատասխան որոշումը պաշտպանել Է պատգամավորների մեծամասնությունը, ինչի մասին մարտի 22-ին հայտնել Է խորհրդարանի մամուլի ծառայությունը:
Փաստաթղթում նշվում Է, որ ՆԱՏՕ-ից դուրս Վաշինգտոնի հիմնական դաշնակցի կարգավիճակ Է տրամադրվել այնպիսի պետությունների, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Նոր Զելանդիան եւ Ճապոնիան, Հարավային Կորեան, Աֆղանստանը եւ Իսրայելը: Խորհրդարանականները նույնպիսի կարգավիճակ են խնդրել նաեւ Ուկրաինայի համար:
Փետրվարին Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քորթնի Հիլսոնը հայտարարել Էր, որ Վաշինգտոնը կշարունակի լուրջ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին: