Գերմանիայի նախագահը հորդորել է Էրդողանին հարգել օրենքի գերակայությունը
ՄիջազգայինԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել իր երկրին նացիզմի մեջ մեղադրելը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին հայտնում է Reuters-ը:
«Դադարեցրու նացիստական համեմատությունները, մի կտրիր կապերդ նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել Թուրքիայի հետ, հարգիր օրենքի գերակայությունն ու մեդիայի և լրագրողների ազատությունը, ինչպես նաև ազատ արձակիր Դենիզ Յուջելին»,- դիմելով Էրդողանին` կոչ է արել Գերմանիայի նախագահը: