Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» 4 անդամ
ՄիջազգայինՍամսունի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կասկածանքով 4 անձ է ձերբակալվել:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
Հետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալված 4 անձինք Իրաքի քաղաքացիներ են:
Ձերբակալվածները Իրաքի և Սիրիայի տարածքում ԻՊ-ի կողմից մասնակցել են ռազմական գործողություններին: