Մոլդովան դիտորդի կարգավիճակ Է խնդրել ԵԱՏՄ-ում
ՄիջազգայինՄոլդովան խնդրել Է իրեն դիտորդի կարգավիճակ տրամադրել Եվրասիական տնտեսական միությունում: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այս խնդրանքը տեղ Է գտել այն նամակում, որը հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը մարտի 21-ին ուղարկել Է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ, Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւին:
«Խնդրում եմ քննարկել Մոլդովայի Հանրապետությանը ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը»,-ասված Է փաստաթղթում, որը Դոդոնը հրապարակել Է Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական Էջում:
«Որոշում եմ ընդունել նախաձեռնել Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ-երկրի կարգավիճակի տրամադրումը: Երեկ ստորագրել եմ համապատասխան նամակ՝ ուղղված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահին: Այս նախաձեռնությունը կքննարկվի ԵԱՏՄ-ի անդամ պետությունների ղեկավարների՝ մայիսի վերջին կայանալիք նիստում:
Բացի այդ, ընթացիկ տարվա ապրիլի 3-ին Քիշնեւում կկայանա միջազգային տնտեսական համաժողով, որին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Մոլդովայի Հանրապետությունը պետք Է համագործակցի ինչպես Արեւմուտքի, այնպես Էլ Արեւելքի հետ, եւ այդ գործընկերությունը պետք Է հետապնդի բացառապես մեր երկրի ազգային շահերը»,-գրել Է Դոդոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: