Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում
Միջազգային Հրդեհ Է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի Է որպես Բայազիդի մզկիթ: Տեսանյութը հրապարակել Է Ruptly-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կրակի մարմանը մասնակցել են 54 հրշեջներ, գործի Է դրվել 23 միավոր հատուկ տեխնիկա: Բռնկման պատճառները ճշտվում են. կանխամտածված հրկիզման տարբերակը չի դիտարկվում:
Սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթը ամենահինն Է մայրցամաքային Եվրոպայում. այն կառուցվել Է 15-րդ դարում: 1946 թվականից ի վեր շենքը ներառված Է ճարտարապետական հուշարձանների ռեեստրում եւ գտնվում Է պետության պահպանության ներքո: