Պետդեպը եւ Պենտագոնը ԻՊ-ի լիակատար ջախջախման պլան են մշակում
International newsԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր գլխավոր խնդիրը համարում Է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթսին օգնելը Իրաքի եւ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լիակատար ջախջախման պլանի մշակման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թիլերսոնը պատմել Է Independent Journal Review (IJR) ինտերնետ-հրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես նշում Է IJR-ն, նոր ռազմավարության անվանման մեջ հանգուցային բառը «ջախջախում»-ն Է, եւ դրանումն Է նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականների կողմից ադ հիմնախնդրի լուծման նկատմամբ մոտեցման սկզբունքային տարբերությունը: Բարաք Օբամայի վարչակազմից նրանց նախորդները նախեւառաջ խոսում Էին ԻՊ-ին «թուլացնելու» մտադրության մասին, հիշեցրել Է Թիլերսոնը:
«Մենք չենք կարողանա տարածաշրջանի հակամարտությունների վերացմանը ձեռնամուխ լինել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ճամփին կանգնած կլինի ԻՊ-ն»,- պարզաբանել Է պետքարտուղարը՝ հայտնելով, որ արդեն սկսել Է մշակել քաղաքական քայլեր, որոնք անհրաժեշտ կլինի ձեռնարկել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների ջախջախումից հետո: Նրա խոսքով՝ արշավը պետք Է բաղկացած լինի երեք փուլից՝ ռազմական գործողություն, անցումային շրջան եւ կայունացման ծրագիր:
Այս մոտեցումը Թիլերսոնը մտադիր Է շարադրել ԻՊ-ի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի մասնակից 68 երկրներից գործընկերների հետ այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել Է, որ հանդպումը նախագահելու Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի անդամ չԷ:
«Մենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրա գործադրվող ճնշումը»,- ասել Է Թոները:
Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: