Գերագույն ռադան ԱՄՆ-ին խնդրում է Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրել
ՄիջազգայինՈւկրաինայի Գերագույն ռադան ԱՄՆ-ին խնդրել է դիտարկել Ուկրաինայի հետ պաշտպանական համաձայնագիր կնքելու ու Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 232 պատգամավոր։
«Ուկրաինայի ու ԱՄՆ-ի միջեւ երկկողմանի համաձայնագրի կնքումը հսկայական նշանակություն կունենա Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան դադարեցնելու, ագրեսորին զսպելու ու Եվրոպայում պատերազմի բորբոքումը կանխելու համար։ Դա Ուկրաինայի, ԱՄՆ-ի , Եվրոպայի ու ամբողջ աշխարհի շահերից է բխում»,- ասվում է ՌԱդայի դիմումում։
Այս փաստաթղթի նախագծով Ռադան Գերագույն ռադայի նախագահին լիազորում է դիմումի տեքստն ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին։