Թերեզա Մեյը կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ որպես հարգանքի նշան ահաբեկչության զոհերի հանդեպ
Международные новостиՄեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարգադրել է իջեցնել դրոշները Դաունինգ սթրիթում՝ որպես հարգանքի նշան Վեսթմիսթերում տեղի ունեցած ահաբեկչության անմեղ զոհերի հանդեպ, հայտնում է BBC-ն։
Դաունինգ սթրիթի հաղորդագրության մեջ ասվում է, որ վարչապետին մշտապես զեկուցում են իրավիճակի զարգացման մասին ու որ վարչապետի մտքերը նրանց հետո է, ովքեր զոհվել ու տուժել են խորհրդարանի մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա։Դրանից հետո նա փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Զոհվածների թվում են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։