Facebook -ը լոնդոնյան ահաբեկչությունից հետո միացրել է «անվտանգություն» օպցիան
ՀասարակությունՍոցցանցը Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո միացրել է «անվտանգություն» օպցիան։ Այդ գործառույթը օգտատերերին կօգնի հասկանալ, արդյոք իրենց մտերիմները ահաբեկչության պահին եղել են ահաբեկչության վայրում, հայտնում է Oane–ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեսթմիստերյան կամրջի վրա անհայտ անձը մեքենան վարել էր անցորդների վրա։Դրանից հետո նա փորձել էր ներխուժել խորհրդարանի շենք։ Ընդ որում նա դանակով հարվածել էր մի ոստիկանի, որից հետո ոստիկանները կրակ էին բացել ու սպանել հարձակվողին։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետեւանքով զոհվել է 4, վիրավորվել 20 մարդ։ Զոհվածների թվում են հարձակվողը ու ոստիկանը, որին նա դանակահարել էր։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ այս պահի դրությամբ համոզված է, որ հարձակվողը մենակ է գործել։