Թուրքիայում ոստիկանները սպանել են դանակով Նովրուզի տոնակատարության վայր վազող երիտասարդին
ՄիջազգայինԹուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության հրապարակում ոստիկանները սպանել են Քեմալ Քուրքութին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ ոստիկանները պնդել են, թե երիտասարդը դանակով վազել է դեպի Նովրուզի տոնակատարության վայր ու չի ենթարկվել «կանգնի» պահանջին, որից հետո կրակ է բացվել։
Ոստիկանները նշել են, թե մտածել են, որ երիտասարդը կենդանի մահապարտ է, որի համար էլ սպանել են նրան։
Դիարբեքիրի նահանգապետը նշել է, թե տխրեցնող է երիտասարդի սպանությունը՝ խոստանալով ամբողջովին հետաքննել տեղի ունեցած սպանության մանրամասները։