Սերժ Սարգսյանը կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել Ծաղկաձորում, թեման՝ Սամվել Բաբայանի ձերբակալությունն է եղել. «Հրապարակ»
Политика«Հրապարակ» թերթը գրում է.
«Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնված Սերժ Սարգսյանը երեկ, երեկոյան ժամը 6-ի կողմերը Հայաստան վերադառնալով՝ հենց օդանավակայանից մեկնել է Ծաղկաձոր:
Վերջին օրերին մինչև ուշ գիշեր շտաբում անցկացնող Սարգսյանն անգամ ՀՀԿ շտաբ չի գնացել, այլ շտապ մեկնել է Ծաղկաձոր և բավականին ուշ ժամի է վերադարձել այնտեղից:
Որոշ լուրերի համաձայն` Ծաղկաձոր շտապ մեկնելը պայմանավորված է եղել Սամվել Բաբայանի ձերբակալության փաստով, այդ առնչությամբ ինչ-որ կոնֆիդենցիալ հանդիպում է կայացել Ծաղկաձորում: Թե ում հետ՝ մեզ չհաջողվեց պարզել»:
Առավել մանրամասն՝«Հրապարակ» թերթի այսօրվա համարում: