Արցախի դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 370 կրակոց
ՀասարակությունԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում մարտի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 370 կրակոց:
Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: