Ուկրաինայի Խարկովի մարզում պայթում են զինամթերքի պահեստները
International newsՈւկրաինայի Խարկովի մարզում լույս մարտի 23-ի գիշերը պայթյուններ են սկսվել Բալակլեյա քաղաքից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստներում, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Տեղեկատվությունն ստացվել Է գիշերվա ժամը մոտ 3-ին»,- «Ինտերֆաքս»-ի թղթակցին հայտնել Է իրավապահ մարմինների մի աղբյուր:
Բալակլեյայի շրջանային վարչակազմի ղեկավար Ստեպան Մասելսկին հաստատել Է պայթյունների վերաբերյալ տեղեկատվությունը: Նա նշել Է, որ իշխանությունները գրեթե ավարտել են բնակիչների տարհանումը հինգկիլոմետրանոց գոտուց: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել: