Եղիսաբեթ Բ-ն ահաբեկչության պատճառով հետաձգել Է այցելությունը Սքոթլանդ Յարդ
Միջազգային Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հետաձգել Է մարտի 23-ին նախատեսված այցելությունը Սքոթլանդ Յարդ՝ մարտի 22-ին երկրի խորհրդարանի մոտ կատարված ահաբեկչական գործողության պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Բուքինհեմյան պալատը: «Ուղեւորությունը կհետաձգվի մի այլ օր»,- նշել են Բուքինհեմյան պալատում:
Պլանավորված Էր, որ Եղիսաբեթ Բ-ն Վիկտորյայի առափնյակում հանիսավորապես կբացի մայրաքաղաքի ոստիկանության նոր գրասենյակը: Այդ շենքը գտնվում Է Վեստմինստերյան կամրջի եւ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի մուտքի անմիջական մերձակայքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: