Նախագահը հրամանագիր է ստորագրել Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին
ՔաղաքականՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Իրաքի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից տեղեկանում ենք, որ ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.
Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Քուրդիստանի տարածաշրջանը (Էրբիլ, Սուլեյմանիա, Դոհուկ)»: