Նոր սեզոնի մազերի ամենանորաձեւ երանգը (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ն արդեն ներկայացրել է այս սեզոն մազերը ներկելու նորաձեւ տեխնիկաներն ու սանրվածքները։
Այժմ ուզում ենք խոսել սեզոնի ամենանորաձեւ երանգի մասին։ Խարտյաշ. այս գույնի բոլոր երանգները հոյակապ են դիտվում ինչպես բաց, այնպես էլ մուգ՝ անգամ շոկոլադե վարսերին։
Մուգ մազերին խարտյաշն ավելի հագեցած է, բաց մազերի դեպքում պարզապես թափանցիկ փայլ է հաղորդում։ Մի փոքր խարտյաշ երանգ իր սանրվածքին կարող է ավելացնել ցանկացած աղջիկ։
Այն, որ խարտյաշ երանգը սեզոնի ֆավորիտներից է, իրենց ցուցադրություններում ներկայացրել են Antonio Marras, DKNY, Anna Sui, Gucci եւ շատ այլ աշխարհահռչակ նորաձեւության տների ոճաբանները։
DKNY
Custo Barcelona
Carven
Carven
Acne
Խարտյաշի երանգի հետ պետք է զգուշավոր լինեն միայն նրանք, ովքեր ունեն զգայուն, կարմրությանը հակված մաշկ, քանի որ երանգն ունակ է ընդգծել մաշկի թերությունները։ Իսկ եթե ունեք մաշկի հոյակապ տոն, ապա դրա ֆոնին կրակոտ կարմիր շրթներկը հոյակապ կդիտվի։
Anna Sui
Jean Paul Gaultier Couture
Gucci