Շուրջ 20 հազար մարդ է տարահանվել Ուկրաինայի զինապահեստում բռնկած հրդեհի պատճառով
Միջազգային Շուրջ 20 հազար մարդ Է տարահանվել Խարկովի մարզի Բալակլեա քաղաքի մերձակա ռազմամթերքի՝ պայթող պահեստի շրջանի բնակավայրերից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Մարտի լույս 23-ի գիշերը Խարկովի մարզի զինամթերքի պահեստում հրդեհ Է բռնկել: Ուկրաինայի զինվորական դատախազ Անատոլի Մատիոսի տվյալներով՝ զինամթերքի՝ 125 եւ 152 միլիմետր տրամաչափի տանկային եւ հրետանային արկերով պահեստներում հրդեհի պատճառ կարող Էր դառնալ դիվերսիան: Ռազմական պահեստի շրջանում շարունակվում են «տարբեր ինտենսիվության պայթյունները»:
Բալակլեայի զինանոցն Ուկրաինայի սպառազինության խոշորագույն պահեստն Է: Դրա մակերեսը կազմում Է շուրջ 368 հեկտար: Այնտեղ պահվում են շուրջ 138 հազար տոննա զինամթերք եւ փամփուշտներ հրազենի եւ հերտանային զենքի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: