«Չես կարող գումար աշխատել այն երաժշտությամբ, որը ես սիրում եմ». Մարտա Կիրակոսյան
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երգարվեստում տեւական դադարից հետո Մարտա Կիրակոսյանին երաժշտասերները կրկին տեսան աշնանը մեկնարկած «Դեպի Եվրատեսիլ» նախագծում, որտեղ նա ֆավորիտների շարքում էր: Մարտան հասավ նախագծի եզրափակիչ փուլ, սակայն «Եվրատեսիլ»-ի ուղեգիրը զիջեց Արծվիկին:
NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է «Դեպի Եվրատեսիլ»-ի եւ առաջիկա ծրագրերի մասին.
-Մարտա, «Դեպի ԵՎրատեսիլ»-ից հետո երկրպագուներիդ թիվն ավելացավ: Համոզված ենք` նրանց կհետաքրքրի, թե առաջիկայում ինչ նորություններով ես ներկայանալու:
-Ես երբեք չեմ խոսում առաջիկա ծրագրերիս մասին, որովհետեւ ամեն ինչ կամ շատ անկանխատեսելի է լինում, կամ կանխատեսելի, բայց վերջում չի ստացվում (ժպտում է): Բնականաբար, ունեմ մեծ ցանկություն` անելու մի լավ ու որակով աշխատանք: Տեսնենք` ինչպես կստացվի: Մինչեւ հիմա շատ ջերմ նամակներ եմ ստանում այն մարդկանցից, որոնք հետեւել են «Դեպի Եվրատեսլ»-ի իմ ելույթներին: Շատ շնորհակալ եմ նրանց այդ ջերմության համար:
-Շարունակելով եվրատեսիլյան թեման, կցանկանայի անդրադառնալ «Fly With Me» երգին, որով այս տարի Հայաստանը ներկայանալու է մրցույթին: Ի՞նչ կարծիք ունես երգի մասին:
-Կարծում եմ` կա պրոֆեսիոնալ ժյուրիի մեծ թիմ, որոնք ունեն մեծ փորձ եւ ավելի լավ են հասկանում «Եվրատեսիլ»-ից եւ դրա պահանջներից: Իմ կարծիքը շատ մասնավոր է: Ես հաջողություն եմ մաղթում Արծվիկին եւ նրա թիմին: Աստված նրանց հետ:
-Սովորաբար ցանկացած նախագիծ ինչ-որ բան տալիս էմասնակցին. քեզ «Դեպի Եվրատեսիլ»-ն ի՞նչ տվեց։
-Այն ինձ պարգեւեց ջերմ ու լավ մարդկանց, որոնք գնահատեցին իմ արվեստը, եւ, իհարկե, կրկին բեմում աշխատելու փորձ ունեցա:
-Եթե կրկին լինի նման մցույթ, կմասնակցե՞ս Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնլու համար:
-Չեմ կարող ասել…Կարծում եմ` ոչ, քանի որ ինչ-որ պետք էր, այդ մրցույթն ինձ տվեց եւ այն, ինչ ուզում էի ներկայացնել, արդեն ներկայացրել եմ (ժպտում է):
-Հետեւո՞ւմ ես «Եվրատեսիլի» ընթացքին: Ունե՞ս ֆավորիտ երգեր:
-Չեմ հետեւում մրցույթին, հետեւաբար չունեմ ֆավորիտներ։
-Մարտա, քո երգացանկը տարբերվում է հայկականերգարվեստում: Հե՞շտ է պահպանել այդ ոճը եւ տեղի չտալ այնամենին, ինչ սովորաբար լսում է հեռուստադիտողը:
-Իհարկե, հեշտ է պահելը, բայց ցավալի է այն փաստը, որ չես կարող գումար աշխատել այն երաժշտությամբ, որը ես սիրում եմ:
Սյունե Առաքելյան