Աղմուկի վնասակար ազդեցությունը
LifestyleՏեխասի համալսարանի գիտնականները բազմաթիվ հետազոտություններից հետո բացահայտել են, որ եթե մարդիկ երկար ժամանակ աղմկոտ միջավայրում են գտնվում, նրանց ուղեղում փոխվում է խոսքի վերամշակման կառուցվածքը: Մասնավորապես՝ դժվարանում է հնչյունների տարբերակումը:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, պարզել են, որ աղմուկն ու խլացնող ձայներն ընդունակ են անդառնալի վնաս պատճառել ականջի՝ ձայներն ընկալող բջիջներին, որոնց կորստի դեպքում վերականգնումն այլևս անհնարին է դառնում: Նույնիսկ ամենափոքր ձայնարկիչի անընդմեջ կիրառումը կարող է թուլացնել լսողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: